Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բաքվի ռազմական դատարանը Լաչինի միջանցքից ապօրինաբար առևանգված Վագիֆ Խաչատրյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:
Հաղորդվում է, որ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստում ընթերցվել է դատավճիռ, ըստ որի՝ Վագիֆ Խաչատրյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։
Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ դատավճիռ է կայացվել «Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում ապօրինի հայկական զինված կազմավորումների կազմում ցեղասպանություն իրականացնելու մեջ»։
Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանը առևանգվել ու Բաքու էր տարվել հուլիսի վերջին, երբ փորձում էր Հակարիի ադրբեջանական անցակետով սրտի հրատապ վիրահատության համար Հայաստան գալ։
Ձերբակալությունից մի քանի ժամ անց Բաքուն հայտարարել էր, թե նրան վաղուց են փնտրում, անգամ միջազգային հետախուզում են հայտարարել։