Ֆլոյդի սպանության համար նախկին ոստիկան Շովինը դատապարտվել է 22.5 տարվա ազատազրկման
copy image url

Ֆլոյդի սպանության համար նախկին ոստիկան Շովինը դատապարտվել է 22.5 տարվա ազատազրկման

Արտաքին 3 տարի առաջ - 10:24 26-06-2021

ԱՄՆ նախկին ոստիկան Դերեկ Շովինը, որը նախկինում մեղավոր էր ճանաչվել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության համար, ստացել է 22 տարի 6 ամիս ազատազրկում: Համապատասխան որոշումը կայացրել է Մինեապոլիսի դատարանը, հաղորդում է CNN-ը:

Հաղորդվում է, որ դատավճիռը կարդացել է դատավոր Փիթեր Քեյհիլը: Մեղադրող կողմն առաջարկել է Շովինին դատապարտել 30 տարվա ազատազրկման:

Իր հերթին Շովինը դատավարության ժամանակ ցավակցել է Ֆլոյդի ընտանիքին, բայց ներողություն չի խնդրել: