Եթե սա կոռուպցիա չէ, ապա ինչ է. ԵՊՀ-ի և Աննա Հակոբյանի հիմնադրամի մասին
copy image url

Եթե սա կոռուպցիա չէ, ապա ինչ է. ԵՊՀ-ի և Աննա Հակոբյանի հիմնադրամի մասին

Ներքին Միտք 1 տարի առաջ - 13:19 03-11-2023
«Պահպանողական» կուսակցության նախագահ Կարեն Հեքիյանը եյսբուքյան իր էջում գրել է․

«Աշխարհն այժմ պարզունակ չէ: Կաշառք տալն այլևս առձեռն կամ բանկով գումար փոխանցել չէ: Այժմ կաշառք տալու և վերցնելու շատ հետաքրքիր տարբերակներ կան:

Օրինակ` կաշառակերը կաշառատուին խնդրում է գնալ իր ծանոթի կազինո, որտեղ կաշառատուն պարտավորվում է նստել նախապես նշված ապարատի մոտ և «պարտվել» կաշառք հանդիսացող գումարը:
Կամ` կաշառակերը կաշառատուին ուղորդում է ծանոթի խանութ, որտեղ կաշառատուն պարտավորվում է գնել նախապես նշված ապրանքը, որի գինն այդ օրը «բարձրացվել» և հավասարվել է կաշառքի գումարի չափին:

Երեկ ԵՊՀ-ն և Հակոբյան Աննայի «Իմ քայլը» հիմնադրամը «համագործակցության» հուշագիր ստորագրեցին:
Եթե սա կոռուպցիա է, ապա ԵՊՀ-ն կազինոն է կամ Հակոբյան Աննայի ծանոթի խանութը:
Եթե սա կոռուպցիա չէ, ապա ի՞նչ է:
#սկսել_ա»։