Թուրքիայում նոր սերնդի անօդաչու թռչող սարք են փորձարկել
copy image url

Թուրքիայում նոր սերնդի անօդաչու թռչող սարք են փորձարկել

Արտաքին 1 տարի առաջ - 15:00 02-11-2023
Թուրքիայի նախագահի փեսա, Baykar ընկերության ղեկավար Սելչուկ Բայրաքթարը հայտնել է նոր սերնդի Bayraktar–ի երկու հաջող փորձնական թռիչքների մասին։

Թուրքական NTV–ի փոխանցմամբ՝ Bayraktar TB3–ը նախորդ շաբաթ առաջին փորձնական թռիչքից հետո օրեր առաջ եւս մեկ 4 ժամյա թռիչք է կատարել եւ հաջողությամբ ավարտել։

Նոր Bayraktar TB3-ի 170 ձիաուժանոց շարժիչը նախագծվել է թուրքական Tusaş Motor Sanayi ընկերության կողմից։ Այն հարմարեցված է նաեւ կիրառել ծովի պայմաններում, քանի որ 2024–ին նախատեսված է այն թուրքական ռազմանավերում օգտագործել։