Վաշինգտոնի լիակատար աջակցությունն Իսրայելին կարող է հանգեցնել ԱՄՆ-ի դեմ նոր ճակատների բացման. Աբդոլլահիան
copy image url

Վաշինգտոնի լիակատար աջակցությունն Իսրայելին կարող է հանգեցնել ԱՄՆ-ի դեմ նոր ճակատների բացման. Աբդոլլահիան

Արտաքին 1 տարի առաջ - 15:07 28-10-2023
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Վաշինգտոնի լիակատար աջակցությունն Իսրայելին կարող է հանգեցնել ԱՄՆ-ի դեմ նոր ճակատների բացման: Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

«Միացյալ Նահանգները խորհուրդ է տալիս մյուսներին զսպվածություն դրսևորել, բայց ինքը լիովին աջակցում է Իսրայելին»,- շեշտել է Իրանի գլխավոր դիվանագետը։

Նախարարն ընդգծել է, որ հակամարտության սրման հետևանքով իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից ամբողջ տարածաշրջանում։