Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ Իսրայելին զինաթափելու համար։ Այս մասին Աբդոլլահիանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
Աբդոլլահիանը շեշտել է, որ ատոմային ռումբերի կիրառման մասին Իսրայելի հայտարարությունները վկայում են դիմադրության դեմ պայքարում ռեժիմի իրական պարտության մասին։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պետք է անհապաղ և կայուն գործողություններ ձեռնարկեն՝ զինաթափելու այս բարբարոս ապարտեիդի ռեժիմը: Վաղն ուշ կլինի»,- գրել է նա։
Իրանի գլխավոր դիվանագետը հավելել է, որ այս ցեղասպանության ողջ պատասխանատվությունը կրում է Սպիտակ տունը։