Շալվարս ամբիոնին վնաս չէ

Ներքին Տեսանյութ Դետալ առ դետալ 1 տարի առաջ - 16:12 26-10-2023
Այսօր Երևանի ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել, որի օրակարգում փոխքաղաքապետերի ընտրության հարցն էր։ Փոխքաղաքապետ ընտրվեց նաև ավագանու «Քաղաքացիական պայմանագիրր» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը՝ 31 կող, 0 դեմ, 5 ձեռնպահ քվեարկության արդյունքներով։

Վերջինս, նախքան քվեարկությունը, ելույթ է ունեցել ամբիոնից։ Իսկ մինչ ելույթը սկսելը ամբիոնին մոտենալիս Հովհաննիսյանը նախ փորձել է շտկել «թերությունները», ուղղել է տաբատը։ Կադրերից կարելի է եզրակացնել, որ Լևոն Հովհաննիսյանը շատ արագ է պատրաստվել և ներկայացել նիստին, իսկ ելույթից առաջ էլ պարզապես ցանկացել է անթերի տեսք ունենալ։