Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր ստորագրել․ Ալիև
copy image url

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր ստորագրել․ Ալիև

Արտաքին 1 տարի առաջ - 13:20 20-10-2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է բանակցությունները շարունակել և Հայաստանի հետ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր ստորագրել։

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Ալիևն ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հեքի հետ կայացած հանդիպման ընթացքում:

Հաղորդվում է, որ Բաքվում կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման հարցերը, մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Կողմերն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

Ջոշուա Հեքն այս ամիս տարածաշրջանային այցի շրջանակում կլինի նաև Թուրքիայում, Հայաստանում և Վրաստանում։