«Ինտերի» պաշտոնական էջերը հրապարակել են Հենրիխ Մխիթարյանի լուսանկարները։
Լուսանկարերին կից կա գրառում․ «Ուշադրություն, գնացքը մոտենում է»։ Այս գրառումն, ըստ ամենայնի, ակնարկում է Հենրիխի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին։
Իտալական մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Ինտերը» ցանկանում է նոր պայմանագիր կնքել 34-ամյա հայ կիսապաշտպանի հետ հետ: Հարկ է ընդգծել, որ Մխիթարյանի և միլանյան ակումբի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը: