Ով է Մալաթիա-Սեբաստիայի հաջորդ փոխթաղապետը
copy image url

Ով է Մալաթիա-Սեբաստիայի հաջորդ փոխթաղապետը

Ներքին 1 տարի առաջ - 13:15 18-10-2023
Այսօր համացանցում տեղեկություն տարածվեց, որ դերասան, հաղորդավար Գնել Սարգսյանը առաջիկայում նշանակվելու է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։

Oragir.News-ի հետ զրույցում Սարգսյանը հերքեց տարածվող տեղեկությունը։

Մեր տեղեկություններով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Է նշանակվելու Սահակ Ասատրյանը, ով այժմ զբաղեցնում է նույն վարչական շրջանի ղեկավարի՝ Արման Բարխուդարյանի խորհրդականի պաշտոնը։