Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խստորեն դատապարտել է Գազայի հատվածի Ալ Ահլի հիվանդանոցի վրա հարձակումը։
«Մենք կոչ ենք անում անհապաղ պաշտպանել քաղաքացիական անձանց և առողջապահական հաստատությունները», - հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը։
Նա նշել է, որ հարձակման մասին նախնական հաղորդագրությունները վկայում են հարյուրավոր զոհերի և վիրավորների մասին՝ չհստակեցնելով, թե որ կողմից է իրականացվել հարձակումը։