Խուզարկություններ են ընթանում ՊՆ մի շարք ներկա եւ նախկին պաշտոնյաների բնակարաններում
copy image url

Խուզարկություններ են ընթանում ՊՆ մի շարք ներկա եւ նախկին պաշտոնյաների բնակարաններում

Ներքին 3 տարի առաջ - 16:57 29-09-2021

Hraparak.am-ի տեղեկություններով աղբյուրները հայտնեցին, որ այս պահին խուզարկում են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարանը: Տոնոյանին, ըստ երեւույթին, կձերբակալեն եւ մեղադրանք կառաջադրեն: Զուգահեռ խուզարկություններ են ընթանում ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարաններում:

Ստեփան Գալստյանին եւս հրավիրել են ԱԱԾ: Մեր աղբյուրը հայտնում է, որ հաջորդը կայցելեն Յուրի Խաչատուրովին եւ Սեյրան Օհանյանին:

Ըստ ամենայնի, այս գործողություններն իրականացվում են ԱԱԾ-ում քննվող զենքի մատակարարման պայմանագրերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Ամենից շատ դիտված