Oragir.news-ն արդեն գրել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցող փոփոխությունների մասին։ Մասնավորապես, փոփոխվելու են գրեթե բոլոր վարչական շրջանների ղեկավարները, բացառությամբ 1-2 հոգու։ Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի անմիջական միջամտությամբ (նա շուտով նշանակվելու է փոխքաղաքապետ, այնուհետև կլինի իշխանության քաղաքապետի թեկնածուն) փոխվում են թաղապետերը՝ այդ պաշտոնում իր մարդկանց բերելու համար։
Արդեն գրել ենք, որ առաջիկայում հեռանալու է Կենտրոնի թաղապետ, ՀԱԿ-ի աջակից Ավետ Պողոսյանը։ Մենք տեղեկացանք, որ արդեն իսկ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Սաշա Կատվալյանը պաշտոնապես նշանակվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար։ Իսկ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ Դավիթ Կարապետյանը հեռացվել է աշխատանքից՝ համապատասխան դիպլոմ չունենալու պատճառով։
Ալբինա Բարեղամյան