Ադրբեջանական օկուպացիայի տակ է մնացել առավելագույնը 40 արցախցի․ Բեգլարյան
copy image url

Ադրբեջանական օկուպացիայի տակ է մնացել առավելագույնը 40 արցախցի․ Բեգլարյան

Ներքին 1 տարի առաջ - 11:42 14-10-2023
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ է մնացել առավելագույնը 40 արցախցի։ Այս մասին Բեգլարյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Արցախի ժողովուրդը բախվել է Ալիևի բռնապետական ռեժիմի ցեղասպանությանը, նրանց ավելի քան 99,96%-ը բռնի տեղահանվել է։

«Ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ է մնացել առավելագույնը 40 արցախցի, նրանցից մի մասը էթնիկ հայեր չեն, ռուսական ծագում ունեն»,- գրել է Բեգլարյանը։