Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սեպտեմբերի 19-ին իրականացրած հերթական ռազմական գործողությունների, ինչպես նաև Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով Հայաստան տեղափոխված և մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններում բուժում ստացող անձանց թիվը 208 է, 56 պացիենտի վիճակը ծանր է, 10-ինը՝ ծայրահեղ ծանր։ Այս մասին
Oragir.News-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից։
Նախարարության փոխանցմամբ՝ 20 բուժառու բուժում է ստանում արտասահմանյան նեղ մասնագիտական կլինիկաներում։ Սեպտեմբերի 25-ից մինչ օրս գրանցվել է մահվան 37 դեպք։
Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով հարյուրավոր քաղաքացիներ ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ, շատերն անհայտ կորած են։