Վեդիի դպրոցից հիվանդանոց տեղափոխված 10-ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է․ նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է
copy image url

Վեդիի դպրոցից հիվանդանոց տեղափոխված 10-ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է․ նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է

Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 11:55 24-09-2024
Սեպտեմբերի 19-ից 10-ամյա աղջնակը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։

Երեխան «Սուրբ Աստվածամայր» է տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոնից, իսկ մարմնական վնասվածք ստացել է Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։

Oragir.News-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնեցին, որ երեխայի վիճակը դեռ անփոփոխ է՝ ծայրահեղ ծանր։

«Երեխայի վիճակն այս պահին շարունակում է մնալ ծայրահեղ ծանր՝ ապարատային շնչառությամբ, անկայուն։ Երեխան վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկների հսկողության տակ։

Երեխան մեզ մոտ է ընդունվել սեպտեմբերի 19-ից։ Այդ օրից մինչ այսօր երեխայի վիճակում ոչ մի փոփոխություն չկա»,- հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։

Հիշեցնենք՝ Արարատի մարզի բնակիչ 10-ամյա աղջնակը՝ Է․ Շ․-ն, արդեն 6 օր է գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Երեխան նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոնից, իսկ մարմնական վնասվածքը ստացել է Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։


Ամենից շատ դիտված