Գեղարքունիքի մարզում Mitsubishi-ն գլխիվայր հայտնվել է ձորակում․ 2 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. shamshyan.com
copy image url

Գեղարքունիքի մարզում Mitsubishi-ն գլխիվայր հայտնվել է ձորակում․ 2 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. shamshyan.com

Ներքին 3 ամիս առաջ - 17:03 01-01-2025
Այսօր՝ հունվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում Փամբակ գյուղի վարչական տարածքում Գեղարքունիքի մարզի բնակիչ 43-ամյա Գարիկ Ա․-ն իր վարած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի հարյուր մետր շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին և 1 ուղևորի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն, որտեղից վարորդին, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենա և փակել գազաբալոնի փականը։

Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված