Սարսափելի պայմաններ․ ՊՆ նախկին շենքից վտարված և վրանում ապրող ընտանիքի վիճակը․ տեսանյութ

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:20 12-10-2023

Անի Ներկարարյան

Լրագրող

Oragir.News-ը երեկ հայտնել էր, որ Պռոշյան գյուղի տարածքում գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենքից վտարված բնակիչներից տիկին Ռուզաննան ամուսնու և անչափահաս որդու հետ դեռևս շարունակում են ապրել վրանում, որտեղ սարսափելի պայմաններ են, չկա կոմունալ ոչ մի հարմարություն, ընտանիքը քնում է կոտրված մահճակալների վրա։

Մեզ հետ զրույցում տիկին Ռուզաննան պատմել էր, որ շենքից վտարված բոլոր բնակիչներին ժամանակավոր կացարաններ են տրամադրել, իսկ ինքն ու ամուսինը հրաժարվել են այդ կացարաններից, քանի որ դրանք ավելի վատ վիճակում են եղել, քան ՊՆ նախկին շենքի բնակարանը։

«Մենք մնացինք այստեղ՝ մինչև վերջ պայքարելու համար»։

Մանրամասները՝ տեսնայութում։