Ֆրանսիայի հրապարակում մեքենան երթևեկել է ուղիղ վրանի վրա, վրանում քաղաքացիներ են եղել․ Աննա Մկրտչյան

Տեսանյութ Ներքին 2 տարի առաջ - 12:01 14-06-2022
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացրել է, թե ինչպես է վաղ առավոտյան Ֆրանսիայի հրապարակում ոստիկանների աչքի առաջ մեքենան երթևեկել ուղիղ վրանի վրա։

Նա նաև նշել է, որ վրանում այդ պահին քաղաքացիներ են եղել։

«Ոստիկանների միջով մեքենան անցել է ու հարվածել վրանին, հետո հանգիստ հեռացել, ոստիկաններից որևէ մեկը չի ֆիքսել մեքենայի համարները։ Ուզում եմ հիշեցնել, որ թե՛ Ֆրանսիայի հրապարակում, թե՛ հարակից տարածքում բազմաթիվ տեսախցիկներ կան, բազմաթիվ ոստիկաններ կան։ Իսկ քաղաքացին, որ իրական սպառնալիք է ստեղծել քաղաքացիների կյանքի համար, հանգիստ գնացել է»։

Տեսանյութը՝ քիչ անց․

Ամենից շատ դիտված