«Շիրակը»՝ Հայաստանի սուպերգավաթակիր
copy image url

«Շիրակը»՝ Հայաստանի սուպերգավաթակիր

Սպորտ 1 տարի առաջ - 18:50 07-10-2023
Կայացավ ֆուտբոլի Հայաստանի Սուպերգավաթի հանդիպումը, որը կրում է Հակոբ Տոնոյանի անունը։

Վճռորոշ խաղը տեղի ունեցավ Արմավիրի «Քաղաքային» մարզադաշտում։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակները գոլազուրկ ավարտ ունեցան՝ 0։0։

11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին Գյումրիի թիմի ֆուտբոլիստները՝ հաղթելով 6։5 հաշվով։

Այսպիսով, «Շիրակը» պատմության մեջ 6-րդ անգամ դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր։