Մխիթարյանի հերթական տիտղոսը. «Ինտերը»՝ Իտալիայի սուպերգավաթակիր
copy image url

Մխիթարյանի հերթական տիտղոսը. «Ինտերը»՝ Իտալիայի սուպերգավաթակիր

Սպորտ 2 տարի առաջ - 01:24 19-01-2023
Կայացավ Իտալիայի Սուպերգավաթի հանդիպումը:

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում մրցեցին «Միլանը» և «Ինտերը»:

«Ինտերը» փայլուն հաղթանակ տարավ 3:0 հաշվով: Գոլերը խփել են Դիմարկոն, Ջեկոն և Մարտինեսը:

Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Այսպիսով, «Ինտերը» կրկնեց նախորդ տարվա հաջողությունը՝ 7-րդ անգամ դառնալով երկրի սուպերգավաթակիր: