Նեթանյահուն խոստանում է՝ ՀԱՄԱՍ-ն աննախադեպ բարձր գին կվճարի
copy image url

Նեթանյահուն խոստանում է՝ ՀԱՄԱՍ-ն աննախադեպ բարձր գին կվճարի

Արտաքին 1 տարի առաջ - 15:08 07-10-2023
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից ժամեր անց X-ի իր միկրոբլոգում տեսաուղերձ է հրապարակել՝հայտարարելով, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն աննախադեպ կոշտ պատասխանի է արժանանալու ռազմական գործողությունների համար։

«Իսրայելի քաղաքացիներ, մենք պատերազմի մեջ ենք, և մենք կհաղթենք։ Սա գործողություն չէ, էսկալացիա չէ, սա պատերազմ է։ ՀԱՄԱՍ-ը դրա համար աննախադեպ բարձր գին կվճարի»,- հայտարարել է Նեթանյահուն։

Նա նաև հայտնել է, որ կարգադրել է սահմանամերձ բնակավայրերը մաքրել ՀԱՄԱՍ-ի զինյալներից և պահեստազորայինների մոբիլիզացիա իրականացնել: