Մորս գերեզմանը թողել եմ Արցախում. երեկ նրա մահվան 1 տարին էր. արցախցի

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:52 05-10-2023
«Արցախում թողել եմ մորս գերեզմանը, երեկ մորս մահվան մեկ տարին էր, պատկերացրեք՝ ես չեմ կարող գնալ... Ստիպված էստեղ եմ գնացել բարեկամիս գերեզմանին, ծաղիկ դրել, որ մի քիչ հոգիս թեթևանա։ Չկարողացա կարոտս առնել։ Մարդիկ են եղել, որ իրենց զոհված երեխեքին չեն հուղարկավորել, բերել են Հայաստան, որ գերեզմանը չպղծեն»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Դիանա Շակիրովան, ով բռնի տեղահանվել է Ասկերանի շրջանի Իվանյան (Խոջալու) գյուղից։

Տիկին Դիանան սրտնեղում է, որ իրենք չեն կարողացել իրենց հանգուցյալներին իրենց հետ բերել, որ հանձնեն հայրենի հողին։ Դժվար ու երկար ճանապարհ են անցել, ասում է՝ ամենադժվարը թողել են հետևում։

Մասնագիտությամբ խոհարար Դիանա Շակիրովային Գյումրիում խոհարարի աշխատանք են առաջարկել։ Ասում է՝ առայժմ ուզում է հավաքել մտքերն ու խաղաղվել, իսկ մնացածը արդեն ժամանակի հարց է։

Մանրամասները՝ տեսանյութում