Վառելիքի գինը շարունակում է շեշտակի աճել։ Այսօր երեկոյան արդեն ռեգուլյար տեսակի բենզինի գինը 550 դրամ է, պրեմիումը՝ 580։ Հեղուկ գազի գինը ևս աճել է՝ դառնալով 180-200 դրամ։
Հիշեցնենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նշել էր, որ բենզինի գնագոյացումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես՝ միջազգային շուկաներում տեղի ունեցող բենզինի գների փոփոխություններով, արտարժույթի տատանումներով, ինչպես նաև տեղափոխման ծախսերով և այլն։
Հանձնաժողովը փաստում էր, որ բենզինի գնի բարձրացումը պայմանվորված է և´ ներմուծման գնի բարձրացմամբ, և´ դոլարի փոխարժեքի որոշակի աճով։ Նշենք նաև, որ բենզինի գները վերոգրյալ գործոններով պայմանավորված մշտապես տատանվում են, և 2022 թվականին հունվար-օգոստոս ամիսներին ռեգուլյար տեսակի բենզինի գինը տատանվել է 500-520 դրամի սահմաններում, իսկ պրեմիում տեսակինը՝ 520-540 դրամի սահմաններում։