Հուլիսին լույս աշխարհ է եկել անվանի հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի 2-րդ երեխան։
«Ինտերի» կիսապաշտպանը միլանյան ակումբի կայքին հայտնել է, որ իր կյանքի հիշարժան տարիներից են 2020 և 2023 թվականները, երբ ծնվել են իրենց երեխաները։
Ֆուտբոլիստի մայրը՝ Մարինա Թաշչյանը հայտնել է, որ երեխան աղջիկ է, անվանել են իր մայրիկի՝ Հենրիխի տատիկի անունով՝ Լիլիա։ Նա նաև ասել է, որ երեխան արդեն 3 ամսական է։
Հարկ է նշել, որ զույգը երեխայի լույս աշխարհ գալու մասին որևէ հրապարակում չի արել։