Opel Zafira-ն Ծովակ գյուղում գլխիվայր հայտնվել է դաշտում․ shamshyan.com
copy image url

Opel Zafira-ն Ծովակ գյուղում գլխիվայր հայտնվել է դաշտում․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 11:15 03-10-2023
Երեկ՝ hոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ` 37-ամյա Արգամ Մ-ն, իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Ծովակ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևվեկելի գոտուց ու գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 62-ամյա Սիլվարդ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիս բժշկական կենտրոն։ Վարորդը պարեկներին ու քննիչին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է Կոտայքի մարզի բնակիչ, 19-ամյա Արթուր Ս․-ն, ով վթարային իրավիճակ է ստեղծել իր համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։