Տաշիր քաղաքում բախվել են BMW M-3-ն ու Opel Zafira-ն, վերջինս գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ
copy image url

Տաշիր քաղաքում բախվել են BMW M-3-ն ու Opel Zafira-ն, վերջինս գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ

Ներքին 2 տարի առաջ - 20:04 05-02-2023
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։02-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևանյան և Գագարինի փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Zafira» (վարորդ` Գ. Ա., ծնված 1961 թ.) և «BMW M3» (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Ա․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Տաշիրի քաղաքի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: