«Volkswagen»-ը Նիգավան գյուղում գլխիվայր հայտնվել է դաշտում. shamshyan.com
copy image url

«Volkswagen»-ը Նիգավան գյուղում գլխիվայր հայտնվել է դաշտում. shamshyan.com

Ներքին 8 ամիս առաջ - 10:23 19-08-2024
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Անդրանիկ Մելիքյանը իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Նիգավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: