Կարճ ժամանակում պետությանը դիմած արցախցիները կստանան 100․000 դրամ միանվագ օգնություն

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:39 28-09-2023
Հանրային հեռուստաընկերության եթերում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց Արցախից բռնի տեղահավածներին սոցիալական աջակցություն տրամադրելու ծրագրերը։

Փոխվարչապետը նշեց, որ բոլոր մարդկանց կարիքները չէ, որ հնարավոր է առաջին իսկ օրերից ճիշտ գնահատել, ուստի որոշվել է սկզբի համար յուրաքանչյուր քաղաքացու տրամադրել միանվագ 100․000 դրամի չափով աջակցություն։ Կարճ ժամանակում պետությանը դիմած քաղաքացիների համար բանկային քարտեր կպատրաստվեն, որին էլ կփոխանցվի նշված գումարը։

Մանրամասն՝ տեսանյութում։