Բաքուն կրկին պահանջում է լուծարել Արցախի պետական ինստիտուտները
copy image url

Բաքուն կրկին պահանջում է լուծարել Արցախի պետական ինստիտուտները

Արտաքին 1 տարի առաջ - 17:30 19-09-2023
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հերթական անգամ մեղադրել է Հայաստանին՝ Արցախի տարածքում զինված ուժեր ունենալու մեջ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ հակառակ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթներին, Հայաստանի զինված ուժերի շարունակական ներկայությունը Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում լուրջ սպառնալիք է տարածաշրջանային խաղաղության և կայունության համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Բաքուն միևնույն ժամանակ պնդել է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու միակ ճանապարհը «Հայաստանի զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերումն է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանից, ինչպես նաև Արցախի պետական ինստիտուտների լուծարումը»։