Ֆինանսավորո՞ւմն է պատճառը, թե՞ այլ կենտրոնից կառավարումը. ինչու չեն սիրում պարեկներին
copy image url

Ֆինանսավորո՞ւմն է պատճառը, թե՞ այլ կենտրոնից կառավարումը. ինչու չեն սիրում պարեկներին

Ներքին 1 տարի առաջ - 18:09 06-09-2023
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր սկանդալային տեսանյութ պարեկների մասնակցությամբ։ Տեսանյութում պարեկային ծառայողներից մեկը հայհոյանքներ է հնչեցնում շիրակցիների հասցեին, սպառնում վարորդներին։ Տեսանյութը նկարահանվել է մոտ 6 ամիս առաջ, պարեկին ամրակցված տեսախցիկով։

Oragir.News-ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ասաց, որ այս տեսանյութի հետ կապված հարց կա, թե ինչու է հրապարակվել նկարահանման հենց այս հատվածը, ոչ թե ամբողջականը։

«Ակնհայտ է, որ սա ամբողջական չէ, բայց միաժամանակ, սա չի արդարացնում այն բոլոր հայհոյանքները, որոնք լսում ենք պարեկների կողմից։ Մենք պարեների կողմից հայհոյանքների մասին լսում ենք Շիրակի մարզի տարբեր հատվածների բնակիչներից, լսում ենք վատ վերաբերմունքի մասին տաքսիստների նկատմամբ։ Ինչ էլ լինի տեսանյութի մյուս հատվածում, այս բառապաշարը ու մոտեցումը չի կարող արդարացվել։ Բայց, միաժամանակ, հարց է առաջանում, թե ինչու ամբողջական չի տեսանյութը, միգուցե ամբողջական լիներ՝ մենք նաև ուրիշ բաներ իմանայինք այդ դեպքի հետ կապված»։

Նա նշեց, որ այժմ իրենք ուսումնասիրություն են իրականացնում ու փորձում են հասկանալ, թե տեսանյութը ինչպես է հրապարակվել։

«Ամեն դեպքում, ոստիկանության համակարգը պարեային ծառայությանը չի սիրում տարբեր պատճառներով, այդ թվում՝ որովհետև պարեկային ծառայությունն ի սկզբանե դրված էր որպես ոչ ձևական, այլ բովանդակային ծառայություն իրականացնող։ Այն դեպքում, երբ ամբողջ ոստիկանական համակարգը ծառայում է հենց ձևի համար»։

Հարցին, թե արդյոք դրա պատճառն այն է, որ պարեկային ծառայությունը այլ ֆինանասավորման աղբյուրներ նույնպես ունի, նա պատասխանեց, որ ոստիկանությունը տասնամյակներ շարունակ Արևմուտքից գրանտներ էր ստանում։

«Ահռելի թվերի մասին է խոսքը։ Այժմ տարբեր աջակցություններ կան, օրինակ՝ պարեկների այս կամ այն սարքավորումները ձեռք են բերում ամերիկացիք, բայց պարեկների աշխատավարձը, բենզինը, բոլոր հիմնական ծախսերը ՀՀ բյուջեից է եղել»։

Դիտարկմանը, թե ստացվում է ՀՀ ուժային կառույցներից մեկը, բայցի ՀՀ բյուջեից, նաև այլ ֆինասավորման աղբյուր ունի, նա պատասխանեց, իսկ ո՞ր կառուցը չունի։

«Կարո՞ղ եք ՀՀ-ում ասել էդպիսի կառույց, որը դրամաշնորհներ չի ստացել, ԱԱԾ-ն ստացել է, բանակն էլ ստացել է, ոստիկանությունը, փրկարար ծառայությունը բոլորից շատ են ստացել, քննչական կոմիտեն ստացել է, Հակակոռուպցիոն կոմիտեն, նախկին Հատուկ քննչական ծառայությունը, բոլորը։ Հիմա այդ աջակցությունը պակասել է, քանի որ միջազգային գործընկերների համար էլ է պարզ, որ ինչ-որ հարցեր խնդրահարույց են։ Բայց օրինակ, ԵՄ-ից վերջերս 80-ի կարգի ավտոմոբիլ է ձեռք բերվել Սյունիքի, Վարոց ձորի, Արարատի մարզերի պարեկային ծառայության համար։ Բայց կարծում եմ՝ պատճառն այն է, որ ի սկզբանե պարեկները փորձում էին ծառայել ոչ թե ձևի համար, այլ բովանդակության, իսկ ոստիկանական համակարգը դեկորատիվ համակագ է, այսինքն, ձևի համար են ծառայում, որ արտաքնապես ամեն ինչ սիրուն լինի, բայց իրականում գործը, որ պիտի անեն, չեն անոմ։ Հասկանում եք՝ Հայաստանում սպանությունների 70 տոկոսը դատարան չի հասնում, սա խայտառակագույն ցուցանիշ է, չի հասնում, որովհետև մարդասպանին չեն հայտնաբերում մարդասպանին չեն կարողանում հայտնաբերել, որ դատարան ուղարկեն։ Սա խոսում է այն մասին, որ ՀՀ ոստիկանական համակարգը դեկորատիվ է ու իրենք իրենց գլխավոր ֆունկցիան չեն կատարում, գլխավոր ֆունկցիան հանցավորության դեմ պայքարն է, մենք դրա համար ենք հարկ վճարում, որ իրենք աշխատավարձ ստանան։ Մինչդեռ պարեկները կարողացան նոր մեթոդներով մի քիչ աճ ապահովել, Շիրակի, Լոռվա մարզերում ավելի քան 14-ապատիկ, այսինքն, ավելի քան 1000 տոկոսով աճել էր արտաքին ծառայության կողմից տաք հետքերով հանցագործույթունների բացահայտումները, պարեկներն էին դա արել։ Արդյունքում, ոստիկանական համակարգում հարց առաջացավ՝ հնարավո՞ր է, որ ոնց ՃՈ-ն ցրեցին, մեզ էլ ցրեն, ուրիշին բերեն։ Դրա համար էլ չսիրեցին պարեկներին, սա չի նշանակում, որ պարեկները իդեալական են, ամեն բան ճիշտ են անում, նշանակում է, որ մնացածն են ավելի տխուր վիճակում»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում