Օրեր առաջ Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտովթար էր
տեղի ունեցել, որի հետևանքով տուժել էր 14 քաղաքացի, որոնք ստացել էին տարբեր վնասվածքներ և տեղափոխվել մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը
Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ քննություն է հիմա ընթանում, պատճառները կպարզվեն։
«Նախնական տվյալներով՝ կարող ենք ասել, որ սկզբից բախում է եղել մեկ այլ մեքենայի հետ, որից կառավարումը կորցրել է վարորդը, և տեղի է ունեցել հարված այդ բետոնային միջնապատին, այսինքն՝ այդ անկյունային միջնապատին, բաժանարարին, դա է հիմնական պատճառը, բայց քննությամբ կհիմնավորվի»,- ասաց Աբրահմանյանը։
Աբրահամյանը նշեց, որ վթարված մեքենան ուղևորներ փոխադրող տրանսպրտային միջոց է եղել՝ ավտոբուս։