Մենք տեսնում ենք պարեկաների հետ կապված խնդիրներ, որոնք ոստիկանական համակարգում լինում են, իսկ ոստիկանական համակարգում տարբեր դեպքեր են լինում, երբ տարբեր ծառայողներ, տարբեր խախտումներ, տարբեր ապօրինություններ թույլ տան, բայց, ցավոք, ոստիկանական համակարգում էպիսի դեպքերը ավելի շատ են լինում։ Ցավոք, այո, նաև պարեկների շրջանում են լինում նման դեպքեր։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանել Իոաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված պարեկների շրջանում աղմկահարույց դեպքերի առատությունը, արդյո՞ք տպավորություն ունի, որ համակարգում փոփոխությունների կարիք կա։
Նա ընդգծեց, որ մեր երկում ծառայություն է իրականացնում 2000 պարեկ։ «2000 մարդ որտեղ էլ հավաքես, ինչպես էլ հավաքես, մեջները, իհարկե, խնդրահարույց կադրեր էլ կլինեն»։
Դիտարկմանը, թե 2000-ի համար նման քանակությամբ դեպքերը շատ չե՞ն՝ նա պատասխանեց, որ ոստիկանական համակարգում այդպիսի դեպքերը ավելի շատ են լինում, բայց դրանց մասին հանրությունը չգիտես՝ ինչու, չի իմանում․ «Հիմա, երբ Արաբկիրի բաժնի օպերլիազորը մեթանֆիտամին էր վաճառում՝ վաճառելու վրա բռնել էին իրեն, բայց այդ դեպքի մասին գրեթե ոչ մեկ չիմացավ, եթե ես չբարձրաձայնեի, ոչ մեկ դրա մասին չէր իմանա։ Իսկ պարեկների մասին նույնիսիկ ամենափոքր խնդիրը բոլորն իմանում են։
Դա նորմալ է, բայց նորմալ չէ, որ ոստիկանական համակարգի մյուս դեպքերը չեն իմանում և մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ նման դեպքերը պարեկների մոտ ավելի շատ են»։
Հարցին, թե արդյոք սա նշանակում է, որ պարեկները թիրախավորված են, նա պատասխանեց, որ այո։ «Իհարկե, ընդհանուր ոստիկանական համակարգի կողմից ու սա նորություն չէ։ Ոստիկանական համակարգը տանել չի կարողանում պարեկներին՝ որպես համակարգ, որովհետև պարեկները ծառայում են այլ կերպ, և պարեկները իրենց աշխատանքի արդյունավետությամբ ապացուցում են, որ ոստիկանական համակարգը խորը փոփոխությունների կարիք ունի»։
Դիտարկմանը, թե արդյոք մեքենայում
ռուս կնոջ հետ զրույցը չէ՞ր վկայում այն մասին, որ ռուս կինն ավելի լավ էր տիրապետում մեր օրենքներին, քան պարեկը, ավելին՝ պարեկն անգամ դժվարանում էր ռուսերեն խոսել՝ նա պատասպանեց, որ ռուս կինը դեմագոգիայով էր զբաղված։ «Իսկ պարեկը պարտավոր էլ չէր ռուսերենի տիրապետել, այնտեղ շատ խնդիրներ կան իհարկե, բայց մենք վերցնում ենք առանձին դեպքեր ու դրանցով գնահատական ենք տալիս ամբողջ համակարգին, իսկ միգուցե պետք է վերցնել թվերը, օրինակ, այն, որ պարեկային գործունեության արդյունքում մարդկաց մահերը Երևանի ճանապարհներին պակասել են։
Միգուցե, պետք է վերցնել այն, որ պարեկային գործունեության արդյունքում հետախուզվող հանցագործների թիվը 6-ապատիկ աճել է, միգուցե պետք է վերցնել այն, որ պարեկային գործունեության արդյունքում տաք հետքերով 14-ապատիկ է աճել։ Սա է իմ համար վիճակագրությունը, որը ցույց է տալիս, որ պարեկայինը գործ է անում և այդ գործ անելու ընթացքում նաև սխալվում է, եթե գործ չանեին այնպես, ինչպես ոստիկանական համակարգի մեծ մասը, չէր էլ սխալվի։ Իհարկե, գործ անելու ընթացքում նաև խնդիրներ է լինում ու սխալներ են անում։
Ինչու ճանապարհային ոստիկանության հետ նման բաներ չէին լինում, պարզ պատճառով՝ ճանապարհային ոստիկանությունը հենց տեսնում էր, որ այնպիսի մեկն է, որ պրոբլեմատիկ է, կարող է հանրային աղմուկ բարձրացնել, ասում էր՝ քշի, գնա, ես ուրիշ մի հարիֆի կգտնեմ ու նրան կտուգանեմ։
Դրա համար էլ ճանապարհային ոստիկանության հետ կապված սենց սկանդալներ չէին լինում»։