Համատիրությունների շահույթ չհետապնդելը բերել է համատարած անգործության. Արեյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:55 04-09-2023
Համատիրությունների՝ շահույթի նպատակ չհետապնդող մեխանիզմը բերել է համատարած անպատասխանատվության: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Երևանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական նիստի ժամանակ նշեց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ անդրադառնալով Համատիրությունների մասին օրենքում փոփոխությունների նախագծին:

«10 օր առաջ ունեցել ենք խորհրդակցության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ, հրավիրված են եղել այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Ներկայացվել է հայեցակարգի նախագիծ, որի հիման վրա պետք է ձևավորվի նոր օրենքը: Քննարկման արդյունքում որոշվեց գնալ նոր սկզբունքներով, իմպերատիվ մասը դարձնել ավելի գերակշռող: Ըստ այդ հայեցակարգի սկսել են արդեն օրենքի դրույթների ձևակերպման աշխատըանքները: Դա տևական ժամանակ կպահանջվի: Հաջորդ քննարկման օրը նշանակված չէ: Կառաջարկեմ ևս 2 ամիս տալ մինչև նախագծի նախնական տարբերակը կտեսնենք միջգերատեսչական հանձնաժողովի կողմից»,-ասաց նա: