Oragir.News-ն ուսումնասիրում և իր ընթերցողներին է ներկայացնում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերը, որոնք վերջիններս ամեն տարի ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։
Այսօր ուսումնասիրել ենք էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Պապոյանի և նրա կնոջ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով
փողոց դուրս եկած ժողովրդին անասուն անվանած Աննա Թորոսյանի հայտարարագրերը, որն ավելի ուշ կհանձնենք մեր ընթերցողների դատին։
Oragir.News-ը Գևորգ Պապոյանի հայտարարագիրն ուսումնասիրելիս նկատեց, որ նախկին պատգամավորը առուվաճառքի և այդ ճանապարհով խոշոր եկամուտներ ստանալու մեծ տաղանդ ունի։
Մասնավորապես՝ Գևորգ Պապոյանը նախորդ տարի, երբ դեռ ԱԺ-ում պատգամավոր էր, մեքենայի առուվաճառքից 2 ամսում 2․107․000 դրամ շահույթ է ստացել։ Փաստացի Պապոյանը 2023-ի մայիսի 25-ին 8․785․000 դրամով գնել է 2020 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որն ընդամենը 2 ամիս անց՝ հուլիսի 28-ին, այն վաճառել է՝ 10․892․000 դրամով՝ ոմն Արթուր Դավթյանի։
Հավանաբար Նիկոլ Փաշինյանը Գևորգ Պապոյանի հենց այս ունակությունները հաշվի առնելով է վերջինիս էկոնոմիակայի նախարար նշանակել՝ ակնկալելով, որ վերջինս նույն ջանասիրությամբ կզարգացնի նաև Հայաստանի տնտեսությունը և պետբյուջեի համար նույնպես նման եկամուտներ կապահովի։ Ենթադրում ենք, որ Փաշինյանի կաբինետում հենց այս նպատակով են վերջին շրջանում ակտիվորեն քննարկում քաղաքացիներին վերադարձվող եկամտահարկը որպես եկամուտ ձևակերպելու ու կրկին հարկելու հնարավորությունը, ինչը, բազմաթիվ տնտեսագետների պնդմամբ, պարզապես նոնսենս է։