Ցորենը 80 դրամով վաճառելու պարագայում էլ ֆերմերները շահույթ են ունենում. Քերոբյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:05 24-08-2023
Անգամ ցորենը 1 կգ-ն 80 դրամով վաճառելով` գյուղացին ունենում է շահույթ։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա անդրադարձավ այն մտահոգություններին, որ ռուսական ցորենը սկսել է մեծ քանակությամբ ներկրվել ՀՀ և արդյունքում տեղական արտադրողը կանգնել է փաստի առաջ` չի կարողանում վաճառել իր մշակած ցորենը կամ վաճառում է շատ ցածր գնով` 1 կգ-ն 80 դրամով։

«Մենք չենք լսել նման խոսակցություններ, թե տեղական արտադրանքի գնորդներ չկան։ Չնայած ցորենի գները ընկել են, սակայն գնորդ կա»,- վստահեցրեց նա։

Ըստ նախարարի` ՀՀ կառավարությունն արդեն խոշոր աջակցություն է ցուցաբերել ցորեն աճեցնող գյուղացուն։

«2022թ. աշնանացանի ծրագիրն աշխատել է բավականին հաջող` չնայած անցած տարի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողություններին։ Մենք միայն չկարողացանք Գեղարքունիքի և Սիսիանի համայնքներում այդ ծրագիրն ամբողջովին իրականացնենք»,- վստահեցրեց Քերոբյանը։