Շառլ Ազնավուրի արձանի համար քվեարկության է դրվել քանդակի 37 էսքիզ-հայտ
copy image url

Շառլ Ազնավուրի արձանի համար քվեարկության է դրվել քանդակի 37 էսքիզ-հայտ

Ներքին 1 տարի առաջ - 14:50 28-08-2023
«Ակտիվ քաղաքացի» հարթակում քվեարկության է դրվել հերթական նախագիծը. մինչև օգոստոսի 31-ը` ժամը 14:00-ն, քաղաքացիները կարող են քվեարկել Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի քանդակի նախընտրելի նախագծի օգտին:

Հաղորդվում է, որ մեծանուն շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների ընթացքում 2024թ. հուշարձանը կտեղադրվի Երևանի Ֆրանսիայի հրապարակում:

Քանդակի նախագծի ընտրության համար հայտարարվել էր բաց մրցույթ, որի ընթացքում ստացված 37 հայտ-էսքիզները կներկայացվեն հատուկ ձևավորված հանձնաժողովի քննարկմանը: Հարթակում առավելագույն ձայներ ստացած էսքիզ-նախագիծը կներառվի և կարտացոլվի հանձնաժողովի քվեարկության արդյունքներում:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ 50 տոկոսով հաշվի կառնվեն «Ակտիվ քաղաքացի» հարթակի կարծիքները, 50 տոկոսով՝ մասնագիտական խմբի կարծիքը: