Ուղիղ եթեր
Կամավորները ՔՊ-ին են փնտրում, ՔՊ-ն` կամավորների
copy image url

Կամավորները ՔՊ-ին են փնտրում, ՔՊ-ն` կամավորների

Ներքին 1 տարի առաջ - 17:43 12-08-2023
Երևանի ավագանու՝ ակնկալվող թեժ քարոզարշավին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ֆեյսբուքյան հրապարակում է արել, որով հրավիրում է կամավորների՝ քարոզարշավի ընթացքում կազմակերպչական աշխատանք կատարելու համար։



«Եթե գտնում ես, որ պիտի միասին շարունակենք զարգացնել Երևանը և պատրաստ ես քո ժամանակն ու կարողությունները ներդնել այդ գործում, ապա լրացրու ձևաթուղթը և մեր թիմը կկապվի քեզ հետ»,- նշվում է հրապարակման մեջ։

Նախ զավեշտալին այն էր, որ ՔՊ-ի ֆեյսբուքյան գրառումը վերահրապարակել էր հանրային հեռուստաընկերության կայքը՝ 1lurer.am-ը, որը սակայն մեկ ժամ հետո հեռացվել է կայքից։



Հետաքրքիր պատկեր է նաև հրապարակման մեկնաբանություններում, որտեղ առաջին հայացքից տպավորություն է, թե ՔՊ-ն իդեալական որոշում է կայացրել․ մոլի ՔՊ-ականները, գուցե անգամ չկարդալով էլ գրառումը, մեկնաբանություններում տարբեր նշաններ են դրել, իսկ մի մասն էլ նախընտրել է նշանների փոխարեն, այնուամենայնիվ, տառասխալներով գովերգել ՔՊ-ին։



Նշենք, որ մեկնաբանություն գրողներից շատ քչերն են ցանկություն հայտնել միանալու կամավորական աշխատանքներին, իսկ ովքեր էլ ցանկություն են հայտնել միանալու, առաջ են քաշել նաև խանգարող հանգամանքը՝ «Մեծ սիրով կօգնեի, եթե ֆինանսականս ներեր, որ 1 ամիս չաշխատեի», «Սիրով կօգնեի, եթե առողջությունս թույլ տար։Բայց դե, էնպես չի, որ տանը նստած չեմ օգնում»։ Օգտատերերի մի մասին էլ զայրացրել, ինչու ոչ, նաև անակնկալի է բերել ՔՊ-ի առաջարկը՝ այդքան վատ վիճակո՞ւմ են, որ կամավորների են փնտրում․ «Բա Ձեր երիտթևը ու՞ր ա», «Ում ընտրեցիք,ում վերեւ բարձրացրեցիք..... բա ու՞ր են», «Ես ձեզ հետ եմ բայց, միհատ երեք տարվա դիմումս կարդացեք», «Կամավորին ու ավագանուն խառնեցիք իրար»։






Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի