Կիևը բացառում է, որ Պուտինն ու Զելենսկին կնստեն միևնույն սեղանի շուրջ
copy image url

Կիևը բացառում է, որ Պուտինն ու Զելենսկին կնստեն միևնույն սեղանի շուրջ

Արտաքին 1 տարի առաջ - 14:15 10-08-2023
Պաշտոնական Կիևը հայտնում է, որ Մոսկվայի հետ բանակցությունները հնարավոր են միայն այն դեպքում, երբ ռուսական զորքերն ամբողջովին դուրս կբերվեն Ուկրաինայի տարածքից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան՝ Corriere della Sera-ին տված հարցազրույցում։

Կուլեբան ընդգծել է, որ այդ պայմանավորվածությունները չեն լինելու «ռուս բռնապետ» Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա խոսքով՝ Պուտինը բանակցությունների համար գործընկեր չէ, նա չափազանց լուրջ հանցագործություններ է կատարել:

«Կան անուղղակի պայքարի այլ դիվանագիտական ուղիներ: Բայց մենք հասկանում ենք, որ մենք երբեք չենք կարողանա Պուտինին և Զելենսկին տեսնել նույն սեղանի շուրջ»,- ասել է նա։

Ուկրաինայի արտգործնախարարը նշել է, որ Ուկրաինան կկարողանա բանակցել Ռուսաստանի հետ միայն երկրի տարածքից ռուսական ուժերի դուրսբերումից հետո, բայց դա տեղի չի ունենա Պուտինի հետ։

«Այս նպատակին կարելի է հասնել պատերազմի և դիվանագիտության օգնությամբ: Մեր գեներալները գլուխ են հանում առաջինից, նրանց խնդիրն է մղել ռուսներին նահանջելու և հասկանալ, որ խոսելն ավելի լավ է, քան կռվելը: Ինձ հետաքրքրում է դիվանագիտությունը և երկխոսությունը, երբ դա հնարավոր է», - ասել հայտարարել է նա:

Այն մասին, թե հնարավո՞ր է բանակցություններ սկսել մինչ Ուկրաինայից ռուսական զորքերի ամբողջական դուրսբերումը, Կուլեբան ասել է, որ դա կախված է հանգամանքներից։

«Մենք ռուսների խոսքին չենք հավատում: Նախքան փոխզիջման գնալը (բանակցությունների հարցում), մենք կցանկանայինք համոզվել, որ դա լուրջ է, այլ ոչ թե կեղծիք: Որ ռուսները հետո չեն վերադառնա, որ նորից հարձակվեն մեզ վրա: Ես հասկանում եմ այս հարցերն ու դրանց տրամաբանությունը, բայց միանշանակ պատասխաններ չեմ կարող տալ, վտանգված է միլիոնավոր մարդկանց կյանքը»,- եզրափակել է նա։