«Հայաքվե»-ն սեպտեմբերին կմտնի ԱԺ, հոկտեմբեր-նոյեմբերին կդրվի քննարկման

Ուղիղ խոսք Ներքին 1 տարի առաջ - 17:00 05-08-2023
Ժամկետները պայմանավորված են օրենսդրությամբ, երկու շաբաթ հետո մենք արդյունքները կներկայացնենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս մասին «Հայաքվե» նախաձեռնության առաջին փուլի եզրափակիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամ Ավետիք Չալաբյանը։

Վերջինս նշեց, որ իրեն հատկացված ամբողջ մեկ ամիսն օգտագործի, այդ դեպքում օրենքի նախագիծն ԱԺ կմտնի սեպտեմբեր ամսվա վերջում։

«Դրանից հետո ԱԺ-ն ունի երկու ամիս այն դիտարկելու և քվեարկության դնելու համար։ Դա այն ժամանակն է, որը մենք նախատեսել ենք։ Եթե սեպտեմբերին նախագիծը մտնի ԱԺ, հոկտեմբեր- նոյեմբերին տեղի կունենա ԱԺ-ում քննարկումների փուլը»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․