Բազմաթիվ համայնքներում անգամ ՔՊ-ականներն են միացել «Հայաքվե»-ին․ Չալաբյան

Ուղիղ խոսք Ներքին 1 տարի առաջ - 16:30 05-08-2023
Հայաստանի Հանրապետության մարզերում՝ մի շարք բնակավայրերում անգամ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ավագանու անդամներն են միացել «Հայաքվե» նախաձեռնությանը։ Այս մասին «Հայաքվե» նախաձեռնության առաջին փուլի եզրափակիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամ Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով Oragir.News-ի լրագրողի հիշեցմանն առ այն, որ շարժումն աշխատելու է նաև ՔՊ խմբակցության պատգամավորներ հետ։

«Դեռ հնարավորություն չենք ունեցել աշխատել Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամների հետ։ ՀՀ մարզերում մի շարք համայնքներում ՔՊ անդամներ՝ անգամ տեղական ավագանու անդամներ միացել են «ՀայաՔվեին»։ Միացել են՝ սկզբունքորեն հիմնավորելով, որ մենք հենց մեր սեփական ղեկավարությանը երբևէ մանդատ չենք տվել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու։

Իրենց դեպքում եղել է բողոքի գործողություն սեփական կուսակցության ղեկավարության դեմ։ Սա կարևոր նախադեպ է, որ առաջիկա շաբաթներին ու ամիսներին այս գաղափարը տարածվելու է հենց ՔՊ-ի ներսում։ ՔՊ-ի ավելի ու ավելի անդամներ հետ են կանգնելու Արցախի հանձնման կործանարար ուղեգծից»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․