Կառավարությունը պետք է ոչ թե խոչընդոտի, այլ օգնի մեզ

Ուղիղ խոսք Ներքին 1 տարի առաջ - 18:20 04-08-2023
Կառավարությունը պետք է ոչ թե խոչընդոտի, այլ օգնի մեզ։ Կառավարության դիմաց այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ այս մասին նշեց անհայտ կորած զինծառայող Վալոդյա Հովհաննիսյանի հայրը՝ Հարություն Հովհաննիսյանը։

Վերջինս նշեց, որ նախորդ տարվա նոյեմբերին ստեղծված գերիների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը որևէ արդյունք չի տվել, չնայած այն բանին, որ իրենց խոստացել էին, թե բոլոր հարցերը կպարզվի 1-2 ամսվա ընթացքում։ Նրա խոսքով՝ չափազանց կարևոր է քնչական կոմիտեի աշխատանքը, որպեսզի բոլոր հարցերը պարզվեն։