Տարատեսակ փառատոներով ժողովրդին թմբիրի մեջ են պահում. ԿԱՄՔ ՀԿ

Ներքին Ուղիղ խոսք 1 տարի առաջ - 13:50 03-08-2023
Այսօր, երբ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, և առջևում մեզ սպասվում է մի նոր պատերազմ՝ ցեղասպանական ելքով, մեզ մոտ չկա գալիք պատերազմի զգացում։

Այս մասին նշվում է «Կամք» հասարակական կազմակերպության կողմից տարածված հայտարարության մեջ, որը հնչեցվեց այսօր կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ։

Հայտարարության հեղինակները պնդում են, որ կազմակերպովող տարատեսակ փառատոները նպատակ են հետապնդում շեղել ժողովրդի ուշադրությունը և նրան պահել թմբիրի մեջ։ «Այդ փառատոները բյուջեի անպատակ մսխում են։ Հորդորում ենք աննպատակ չմսխել բյուջեի փողերը»,- ասվում է հայտարարության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում.