Մահացել է Վայոց ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը
copy image url

Մահացել է Վայոց ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը

Ներքին 1 տարի առաջ - 21:41 27-07-2023
Չորս տարի անկողնում գամված ու անգիտակից մնալուց հետո մահացել է 2019 թվականին բռնության ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը։ Այս մասին հայտնում է TV5-ը։

Վերջին ամսվա ընթացքում նա պաշտպանության նախարարության կենտրոնական զինվորական հոսպիտալում էր, արտաքին տեսքն անճանաչելիորեն փոխված։

Հիշեցնենք՝ Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թվականի սեպտեմբերի 18-ին, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում ու մինչ այժմ կոմայի մեջ էր։ Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջականորեն մասնակցություն է ունեցել նաև Տրդատ Սարգսյանը, որն այդ աղմուկից հետո է հայտարարել մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին։

Oragir.News-ն ավելի վաղ զրուցել էր Մխիթարյանի հարազատների հետ։