Ուսանող-մարզիկները մեկնեցին Խորվաթիա` նոր հորիզոններ գրավելու

Ներքին Սպորտ 1 տարի առաջ - 12:31 20-07-2023
Հայաստանն այս տարի լրջորեն է պատրաստվել Եվրոպական ուսանողական խաղերին։

Մարզիկների մասնակցության թիվն աննախադեպ է՝ 11։ Հայ ուսանող-մարզիկները կարատե, ձյուդո և թաեքվանդո մարզաձևերից են։

Ուսանողական խաղերին Հայաստանի հավաքականը մեկնեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին «Տոտոգեյմինգ» ընկերության աջակցության շնորհիվ։ ՀՖԿՍՊԻ-ում կայացավ մարզիկների վերջին մարզումը, որից հետո նրանք մեկնեցին Խորվաթիայի Զագրեբ քաղաք՝ կարևորագույն ստուգատեսի։

Նախորդ տարի Հայաստանի թիմը 1 բրոնզե մեդալ է նվաճել ուսանողական խաղերում։ Սպասվում է, որ այս տարի թիվն էականորեն կավելանա, քանի որ մարզիկների թվի հետ մեկտեղ մեծ են նաև սպասելիքները։

Oragir.News-ը ներկա է գտնվել ՀՖԿՍՊԻ-ում ընթացած մարզումային գործընթացին, զրուցել մարզիկների, պատվիրակության ղեկավարի և «Տոտոգեյմինգի» հասարակայնության հետ կապերի մասնագետի հետ։

Ամենից շատ դիտված