Նեթանյահուն հայտարարել է Գազայի հատվածում նոր տարածքներ գրավելու մասին
copy image url

Նեթանյահուն հայտարարել է Գազայի հատվածում նոր տարածքներ գրավելու մասին

Արտաքին 2 շաբաթ առաջ - 22:11 02-04-2025
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա ռազմական ճնշումն ուժեղացնելու նպատակով բանակը նոր տարածքներ է գրավել Գազայի հատվածի հարավում: Այս մասին նա հայտարարել է տեսաուղերձի ընթացքում:

«Նախորդ գիշեր նոր մակարդակի ենք անցել Գազայի հատվածում: Իսրայելի պաշտպանության բանակը գրավում է տարածքներ, հարվածներ է հասցնում ահաբեկիչներին, ոչնչացնում է ենթակառուցվածքները: Վերահսկողության տակ ենք վերցրել «Մորագի առանցքը»: Դա կլինի երկրորդ «Ֆիլադելֆիայի միջանցքը»՝ լրացուցիչ միջանցք»,- հայտարարել է Նեթանյահուն:

Նա ասել է, որ իսրայելական ուժերը շարունակում են պաղեստինյան հատվածի աստիճանական բաժանումը, որպեսզի ՀԱՄԱՍ-ին ստիպեն ազատ արձակել պատանդներին:

«Ճնշումը կուժեղանա այնքան ժամանակ քանի դեռ պատանդները չեն վերադարձվել: Մենք վճռական ենք այս պատերազմի նպատակներին հասնելու հարցում, գործում ենք անխոնջ, հստակ գծով և առաջադրանքով»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ