ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային անդամակցություն չի առաջարկել, քանի որ դաշինքին ներկայումս Ռուսաստանի հետ պատերազմ պետք չէ։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը։
Սալիվանը հայտնել է, որ պատերազմի ժամանակ Ուկրաինայի անդամակցությունը կհանգեցնի Ռուսաստանի հետ պատերազմի։
«Դաշինքում լայն կոնսենսուս կար, որ պատերազմի թեժ պահին ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը կհանգեցնի Ռուսաստանի հետ պատերազմի։ Ես կարծում եմ, որ դաշինքում տեսակետ կար, որ Ռուսաստանի հետ պատերազմն այս պահին իմաստ չունի»,- հայտնել է ԱՄՆ նախագահի խորհրդականը։
Վերջինս միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ Ուկրաինան դեռևս պետք է քայլեր ձեռնարկի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելու և դաշինքի անդամ դառնալու համար։