ՆԱՏՕ-ն պատրաստ չէ Վրաստանին որևէ խոստում տալ դաշինքին միանալու ժամկետների վերաբերյալ. Սթոլթենբերգ
copy image url

ՆԱՏՕ-ն պատրաստ չէ Վրաստանին որևէ խոստում տալ դաշինքին միանալու ժամկետների վերաբերյալ. Սթոլթենբերգ

Արտաքին 2 տարի առաջ - 09:08 30-06-2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն դեռ պատրաստ չէ Վրաստանին որևէ խոստում տալ դաշինքին միանալու ժամկետների վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Անդամակցության վերաբերյալ․, (...) մենք չենք պատրաստվում որևէ ժամկետ նշել»,- ասել է Սթոլթենբերգը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրվան հաջորդած մամուլի ասուլիսում։