Առաջին հինգ օրերում հավաքել ենք մոտ 14.800 ստորագրություն

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:40 08-07-2023
«ՀայաՔվե» նախաձեռնության՝ այս պահին գրացված արդյունքների մասին խոսելով՝ Ավետիք Չալաբյանը նշեց, որ առաջին հինգ օրերում հավաքել են մոտ 14․000 ստորագրություն։

«Քանի որ հուլիսի 5-ը Սահմանադրության օրն էր և ոչ աշխատանքային էր, մենք աշխատել ենք 5 լիարժեք օր, հավաքել են 14․800 ստորագրություն, որից 10․000 ստորագրությունը մենք հավաքել են Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում, 4500-ը մարզերում, որտեղ, ցավոք, մեր ծածկույթը լիարժեք չէ, և 330 ստորագրություն հավաքվել է էլեկտրոնային եղանակով։ Սա ստորագրահավաքի առաջին շաբաթվա տվյալներն են, մենք դեռևս 6 շաբաթ ունենք ստորագրահավաքի համար»։

Չալաբյանը նկատեց, որ եթե նույն տեմպով ստորագրությունները շարունակեն աճել, ապա կհավաքեն նախատեսածի կրկնակին։

Չալաբյանը նաև շնորհակալություն հատնեց բոլոր այն քաղաքացիներին, որոնք իրենց վստահության քվեն են տվել նախաձեռնությանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ «ՀայաՔվե»-ն քաղաքացիական նախաձեռնություն է, և հորդորելով, որ բոլոր ստորագրողները դառնան «ՀայաՔվե»-ի սուրհանդակները։

Մանրամասները՝ տեսանյութում։