Շատ լավ է արել, ապրի իր արևը. քաղաքացիները՝ Նազիկ Ավդալյանի մասին

Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:30 07-07-2023
Ադրբեջանական և թուրքական մեդիան կրկին ցնցումների մեջ է, իսկ պատճառը Ծանրամարտի Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների չեմպիոն, ծանրորդուհի Նազիկ Ավդալյանի քայլն է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող պատանիների ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ, որտեղ Նազիկ Ավդալյանը հանդես էր գալիս որպես մրցավար։

Մրցաշարի ընթացքում Թուրքիայի ներկայացուցչի չեմպիոն հռչակվելուց հետո դահլիճում հնչում է Թուրքիայի պետական օրհներգը, որի ժամանակ Նազիկ Ավդալյանը ոտքի չի կանգնում։ Հրապարակված կադրերում երևում է, որ վերջինս կքանստել է։ Չնայած թուրքական ԶԼՄ-ում Ավդալյանի քայլը որակում են որպես միտումնավոր, սակայն նա ասել է, որ օրհներգի ընթացքում կանգնած վիճակից կքանստել է, որպեսզի պատասխանի որդուց ստացած կարևոր հաղորդագրությանը:

Oragir.News-ը մայրաքաղաքում քաղաքացիներից հարցրեց՝ ճի՞շտ է արել Ավդալյանը, թե՞ սխալ, հավատո՞ւմ են, որ նա որդու հետ է խոսել։

«Շատ լավ է արել, ապրի իր արևը»,-ասաց քաղաքացին։

Մանրամասն՝ տեսանյութում։